Հեքիաթի իմ հերոսը

Երկարացված օրվա ընթացքում երեխաների հետ կազմեցինք առաջին դասարանցիների ցանկությունների սարդոստայնը, որի մեջ ամփոփված էին երեխաների նախասիրությունները և հնարավորություն էր տալիս իրար ավելի լավ ճանաչել:

30849490_948921825271773_1405031801_o

Իսկ վերջում եմ ներկայացնում ենք յուրաքանչյուրի սիրած հեքիաթային հերոսը:

Advertisements

Արև, ջերմություն, բաց երկինք, շախմատ և, իհարկե, սեբաստացիներ

…բոլոր պայմանները՝ կրթահամալիրում օրը հաճելի դարձնելու համար:  Երեկ կրթահամալիրում անցկացվեց կրտսեր դպրոցականնների շախմատի առաջնությունը: Ինչպես օրը, այնպես էլ խաղը բուռն ու բազմազան էր նաև դպրոցականների հույզերով: Սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև առաջնության ավարտը:

Ոգևորություն-հիասթափություն, ուրախություն-տխրություն, անհամբերություն, հետաքրքրություն. ահա, այսպիսի իրարամերժ զգացմունքների ու հույզերի միջավայր էր ստեղծել շախմատը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Աշխատակարգ

 Ապրիլի 18

13:35 —14:00—Խաղի, հանգստի ժամ

14:00 —14:30 —Տարօրինակ նկար վարժություն, որի նպատակն է երևակայության             զարգացում

14:30-15:00—Ճաշ

15:00—16:15—Խաղ «Մեր սարդոստայնը»

16:15-16:35—Դասասենյակի դասավորում, ճամբարականների ճանապարհում

 

 

Հագեցած օր Հյուսիսային դպրոցի սաների հետ

Երկարացված օրվա ընթացքում մենք 1-ին դասարանցիների հետ նկարեցինք գիշերը մեզ այցելած երազները: Բոլորինս տարբեր  էր, յուրօրինակ և մի քիչ էլ աբստրակտ:

Արթնացանք, երազները թողեցինք գիշերվա մեջ և անցանք խաղի: Խաղացինք «Հսկաներ-թզուկները» խաղը՝ երեխաների սիրած խաղերից: Իսկ հաղթողը պետք է ուրախացներ իր ընկերներին երգելով, արտասանելով՝ ըստ ցանկության:

30738558_951154211713182_2668054368837697536_n

Օրը ավարտեցինք կազմակերպված հեծանվարշավով:

 

 

 

 

 

 

 

 

Նախագծային ուսուցում

Առարկայական գիտելիքների փոխանցումից բացի ժամանակակից դպրոցներում և կրթահամալիրներում մեծ ուշադրություն են դարձնում նաև երեխաների հմտությունների ավելացմանն, սոցիալականացմանն ու ինտեգրամանն ուղղված խաղերի և միջոցառումների անցկացմանը: Այս վերջինների կարևորությունն ավելի է մեծանում «այսօրվա երեխաները վաղվա քաղաքացիներն են» ճշմարտության ֆոնին: 

Ընկերական հարցազրույց. (կրտսեր դպրոցականներ)

Նպատակը. Այս վարժությունն օգնում է երեխաներին լինել դասարանի ուշադրության կենտրոնում: Նրանց ուղղված հարցերը պետք է լինեն պարզ, հետաքրքիր և հոգեբանորեն անվտանգ: Հարցվող երեխան հնարավորություն է ստանում մարզել ինքնաարտահայտման հնարավորությունները և վերջում հանգել նրան, որ «դա ինձ մոտ հեշտ ստացվեց, ես հաջողությամբ հաղթահարեցի հարցազրույցը»:

Ընթացքը. Երեխաները պետք է շրջանաձև նստեն: Շրջանի կենտրոնում դնում ենք ազատ աթոռ: Խնդրում ենք երեխաներից մեկին՝ կամավորության սկզբունքով, զբաղեցնել ազատ աթոռը և պատասխանել ընկերների հարցերին: Հարցերը պետք է լինեն մոտավորապես այսպիսին՝ «Ինչո՞վ ես զբաղվում դասերից հետո», «Ո՞ր ճանապարհով ես դպրոց գալիս»,  «Ի՞նչ ես սիրում ուտել» և այլն: Հարցերն իրենց բնույթով չպետք է լինեն կաշկանդող և ամաչեցնող: Դասարանը աշխուժացնելու նպատակով երբեմն կարելի է առաջինը նստել հարցվողի աթոռին: Խորհուրդ չի տրվում խաղը վարել 20 րոպեից ավել, իսկ եթե երեխաների կեսը չի հասցրել մասնակցել կարող է մասնակցել հաջորդ դասաժամին:

Իսկ վերջում խաղն ամփոփում ենք հետևյալ հարցերով.

• Դժվար էր արդյո՞ք քեզ համար լինել բոլորի տեսադաշտում և պատասխանել հարցերին:

• Արդյո՞ք բոլորդ հետևեցիք խաղի կանոններին:

598575_306383339463246_1003408790_n

 

«Սուր աչք» (7-9 տարեկան)

Նպատակը. Այս խաղը միտված է երեխաների մոտ զարգացնելու տեսողական հիշողությունը և ստանալ հակադարձ ազդակ այն մասին, թե որքանով են երեխաները ուշադիր շրջակա միջավայրի նկատմամբ:

Պահանջվող նյութերը. Թուղթ և մատիտ:

Ընթացքը. Երեխաներին առաջարկվում է բաժանվել 6 հոգանոց ոչ մեծ խմբերի և որպեսզի ամեն խումբ նստի առանձին սեղանի շուրջ: Խմբերի անդամները պետք է հաշվեն ըստ հերթականության: Խմբերի առաջին համարները մնացած բոլոր անդամներին տալիս են հարցեր: Նրանք տալիս են հարցեր դասասենյակում եղած առարկաների կամ երեխաների արտաքին տեսքի վերաբերյալ: Օրինակ՝  «Ի՞նչ գույնի վերնաշապիկ է հագել Լիլիթը», «Քանի՞ նկար կա դասասենյակի պատերին» և այլն: Երեխաները պետք է հարցերի պատասխաները գրի առնեն առանց շրջվելու և նայելու: Բոլորի կողմից իրենց պատասխանները գրի առնելուց հետո միայն կարելի է շրջվել և տեսնել սեփական պատասխանի ճշմարտացիությունը: Ճիշտ պատասխանները պետք է նշել աստղիկով կամ մեկ այլ նշանով: Այնուհետև հարցեր են տալիս երկրորդ համարները պատասխանում են խմբի մնացած անդամները: Խաղի վերջում հաշվում ենք, թե ում մոտ է ավելի շատ աստղիկներ: 

Իսկ վերջում խաղն ամփոփում ենք հետևյալ հարցերով.

• Ի՞նչը քեզ ամենից շատ դուր եկավ՝ հարց տալը, թե՝ պատասխանելը:

• Ո՞ր հարցերն էին քեզ համար ամենից բարդ:

• Ի՞նչ կարող ես անել հիշողությունդ զարգացնելու համար: 

Շարունակելի… 

Մեդիաուրբաթ-համերգ

ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրում ես առաջին անգամ ներկա գտնվեցի մեդիաուրբաթ-համերգին, որի շրջանակներում ելույթ ունեցավ «Խազեր» երգչախումբը: Բավականին հաճելի  և տեղին կնշեմ՝ հուզիչ համերգ էր, լսել Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններից ու բառերով պատմել տպավորությունների մասին, պարզապես, հնարավոր չէ:

20180223_152527[1]

 

Վերապատրաստման չորրորդ օր

Այսօր վերապատրաստման վերջին օրն էր, արդեն փոքր-ինչ անսովոր է հնչում ՙՙվերջին օր՚՚-ը: Թեպետ վերապատրաստումը տևել է չորս օր, բայց արդեն դարձել էր օրվա մի մասնիկը, հոգեհարազատ էին դարձել թե՛ վերապատրասվողները, թե՛ ընկեր Հռիփսիմեն, ում շատ շնորհակալ եմ գիտելիքների և հմտությունների փոխանցման, աջակցելու և ոգևորելու համար: Հանդիպեցինք վերապատրաստման ծրագրի ղեկավարներին. տպավորություններս շատ հաճելի էր: Իսկ վերջում կրթահամալիրի երեխաների օգնությամբ նրանց հետ պարեցինք ՙՙԿարնո քոչարի՚՚: Եվ այսօրն էլ նախորդ օրերի նման համոզիչ էր հետևյալում, որ կրթահամալիրից կարող ես դուրս գալ մեծ տպավորություններով և լի լավատեսությամբ, որ բարձր մակարդակի վրա է դրվում ազգային երգն ու պարը, սովորողի և դասավանդողի անհատականությունը:

Վերապատրաստման երրորդ օր

Վերապատրաստման երրորդ օրը նախորդ օրերի նման հետաքրքիր և հագեցած էր: Այս օրվա վերապատրաստման շրջանակներում յուրաքանչյուրս իր բլոգում ստեղծեց բաժիններ, օրացույց, սովորեցինք youtube-ում տեսանյութ տեղադրել: Փոքր-ինչ խոսեցինք նախագծային ուսուցման մասին, քննարկեցինք առավելությունները: Իսկ վերջում իրականացրեցինք նախածային ուսուցում, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան: Բաժանվեցինք երկու խմբի. մեր խումբը ներկայացնում էր Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից ՙՙ Կիկոսի մահը՚՚:

3

Իսկ մյուս խումբը պատմում էր Հովհ.Թումանյանի ՙՙԱնուշ՚՚ պոեմի ստեղծման մասին:

Իմ մասին

 

Ողջու’յն, ես Ֆենյա Արսենյանն եմ՝ 22 տարեկան: Սովորել եմ Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանություն բաժնում: Մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ եմ: Read More