«Ազգագրական փառատոն 2022» . Ազգային խաղերի փաթեթ

Իմ գնահատմամբ ազգային խաղերը հանրույթի ներհասակական, սոցիալական հարաբերությունների արտահայտումն են խաղային մակարդակում: Դրանից բացի, ազգային խաղերն ունեն դաստիարակչական նշանակություն, քանի որ նմանօրինակ խաղերի միջոցով հանրույթը դաստիարակում է ապագա սերնդին հավատարիմ մնալու

վերը նշված հասարակական հարաբերություններին և սովորույթներին: Օրինակ` «Աղջիկ փախցնոցի», «Աքլորակռիվ», «Գայլն ու գառ» և այդօրինակ խաղերը չէին կարող տարածում գտնել այնպիսի հասարակություններում, որտեղ ընդունելի չէ աղջիկ փախցնելը կամ տարածված չէ անասնապահությունը, մասնավորապես` խաշնարածությունը: Ուստի` արժեհամակարգի,  ձևավորված սովորույթների  և ըստ այդմ ազգային ինքնության պահպանման և փոխանցման տեսանկյունից հիշյալ խաղերի դաստիարակչական նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել:

Այս անգամ 1-ին ջոկատը Ազգային խաղերից ներկայացնում է «Աղջիկ փախցնոցի», «Աքլորակռիվ» և «Գայլն ու գառը» խաղերը:

«Աղջիկ փախցնոցի»

«Աքլորակռիվ»

«Գայլն ու գառը»

Թողնել մեկնաբանություն