«ԹԹուդրիկի ծես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ` 1-1 և 1-3 դասարանի ճամբարականներ

Վայրը` Արևմտյան դպրոց պարտեզ, խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակը` Ճամբարականների մոտ զարգացնել ինքնուրույնութուն,

Երևակայության զագացում,

Ծանոթացում թթու դնելու բաղադրատոմսին և թթվելու քիմիական գործընթացին

Նախապատրաստում հարիսայի ծեսին

Ընթացքը` Ծանոթացում ենք բանջարեղենների հետ, տեխնոլոգիական աշխատանքի շրջանակներում փորձում ենք պատրաստել բանջարեղեններ, անձնավորել բանջարեղեններին և բանջարեղենային ներկայացում կազմակերպել:

Խոհանոց-լաբորատորիայում իրականացնում ենք բնագիտական փորձեր` աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Որպես թթուդրիկի օրվա ավարտ` այցելում ենք  ագարակ կենդանիների կերակրելու բանջարեղենով, տեղում քննարկում թե որ կենդանին ինչ բանջարեղեն է ամենից շատ սիրում:

Ամփոփում`

Թթուդրեքի ծեսին ընդառաջ. Նկարում ենք paint ծրագրով թթվի բանջարեղենները

Բուն Թթուդրեք

Բնագիտական փորձեր

Թողնել մեկնաբանություն