Դեպի Աստղացուցացարան

Ամեն ինչ սկսեց հետաքրքիր և սպասվող դառնալ նախորդ օրից, երբ ճամբարականներին պատմեցի որոշմանս մասին` այցելել Աստղացուցարան: Նախորդ օրը ճամբարականների  հետ հետաքրքիր և ուսուցողական զրույց ունեցանք մոլորակների, լուսնի, աստղերի, արեգակի,

կարճ` տիեզերքի մասին, խոսք չկա` տեղեկացված էին ամեն ինչից: Իսկ Աստղացուցարանում, արդեն, հնարավորություն ունեցան ակնառու հետևել երկնային մարմինների մասին իրենց հավաքած տեղեկություններին: Եվ, շնորհակալ ենք ընկեր Էմանուելին` օրը տպավորիչ դարձնելու համար, այնքան տպավորիչ, որ մեջբերում եմ ճամբարականներից մեկի խոսքը. «Այսօր թռել էինք Մարս», վերջինս պատմել էր մայրիկին:

Թողնել մեկնաբանություն